Բավարիայի պաշտպանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում


Բավարիայի պաշտպանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

  • 17-12-2015 15:23:29   | Գերմանիա  |  Սպորտ

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Ժերոմ Բուատենգը պարգևատրվել է Գինեսի ռեկորդների գրքի պատվոգրով: 
korrespondent.net-ի փոխանցմամբ` Բավարիայի պաշտպանը ռեկորդ է սահմանել Բունդեսլիգայում անցկացրած անպարտելի խաղերի շարք` բաղկացած 56 խաղից:
 
Նա Գերմանիայի առաջնությունում չի պարտվել 2012 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 19-ը:  
Ավելի վաղ, Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով դարձել էր ամենաարագ հեթ-տիկի, պոկերի և պենտա-տիկի հեղինակ:  
 
Նոյյան տապան  -   Սպորտ