ԻՊ-ը նամակ է ուղարկել Իտալիայի Արդարադատության նախարարին


ԻՊ-ը նամակ է ուղարկել Իտալիայի Արդարադատության նախարարին

  • 17-12-2015 18:33:38   | Իտալիա  |  Հասարակություն

Իտալիայի Արդարադատության նախարար Անդրեա Օրլանդոն սպառնալիքներով նամակ է ստացել, որը կնքված է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից: 
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` ծրարում հայտանբերվել է Կալաշնիկովի երկու փամփուշտ: Նամակը ստացողի հասցեն գրված է եղել անգլերերնով, իսկ բովանդակությունը` արաբերենով: Նամակը  հայտնաբերվել է նախարարության գրասենյակում: 
Նամակում, մասնավորապես, ասվել է. «Երբ մենք մտնենք Հռոմ, այդ ժամանակ մենք քեզ կգլխատենք»:
Կատարվածի կապակցությամբ Հռոմը հետաքննություն է սկսել: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն