Եգիպտոսը կոչ է անում Թուրքիային Իրաքից դուրս բերել զորքերը


Եգիպտոսը կոչ է անում Թուրքիային Իրաքից դուրս բերել զորքերը

  • 24-12-2015 19:54:38   | Եգիպտոս  |  Քաղաքական

Կահիրեն դատապարտում է թուրքական զորքերի տեղակայումը Իրաքում և կոչ  անում Թուրքիային դուրս բերել դրանք:
ria.ru-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրն Արաբական պետությունների լիգայի արտակարգ նիստի բացման ժամանակ այս մասին հայտարարել է Եգիպտոսի Արտաքին գործերի նախարար Սամեհ Շուկրին:
 
Արաբական լիգայի անդամ երկրների արտգործնախարարները հավաքվելով կազմակերպության գլխամասային գրասենյակում արտակարգ նիստ են ունեցել ՝ քննարկելով Իրաքում թուրքական զորքերի ներկայության հարցը:
Ըստ Իրաքյան իշխանությունների, դեկտեմբերի 4-ին թուրք զինվորականները և ռազմատեխնիկան մտել են Իրաքի Նայնավա նահանգ՝ տեղացի տղամարդկանց ահաբեկիչների դեմ պայքարի համար պատրաստելու պատրվակով:
Իրաքի Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունները թուրքական զինյալների ներկայությունը Իրաքում որակել են որպես «թշնամական գորշողություն» և հայտարարել երկրի ինքնիշխանության խախտման մասին:
Ըստ ԶԼՄ-ների, խոսքը գնում է 150 թուրք զինվորականի մասին:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play