Թուրքիայում սպանվել է ԻՊ-ին քննադատող սիրիացի լրագրող


Թուրքիայում սպանվել է ԻՊ-ին քննադատող սիրիացի լրագրող

  • 28-12-2015 15:30:42   | Թուրքիա  |  Հասարակություն

«Իսլամական պետություն» (ԻՊ)  ահաբեկչական խմբավորման զինյալների կատարած դաժան սպանությունների մասին վավերագրական ֆիլմ նկարահանած սիրիացի ակտիվիստ և լրագրող Նաջի ալ-Ջերֆը սպանվել է Թուրքիայի հարավում:
 
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, լրագրողը քայլելիս է եղել Գազիանթեպ նահանգի փողոցներով, երբ անհայտ անձը կրակել է նրա վրա:
Հավելենք, որ դեկտեմբերի 27-ին կատարված սպանության պատասխանատվությունը դեռ ոչ ոք հանձ չի առել:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն