26 տոննա ձյուն հատուկ սպիտակ արջերի համար (տեսանյութ)


26 տոննա ձյուն հատուկ սպիտակ արջերի համար (տեսանյութ)

  • 04-01-2016 14:13:18   | ԱՄՆ  |  Ականատեսի աչքերով



Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքի կենադանաբանական այգում Kalluk, Tatqiq, Chinook անուններով  երեք սպիտակ արջերի համար բերվել է անսովոր ամանորյա նվեր` 26 տոննա ձյուն: 
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է Zoonooz Sandiegozoo հրատարակչության պաշտոնական բլոգում:
Արջերի արձագանքի մասին տեսանյութը գրավել է ինչպես կենանաբանական այգու ֆեյսբուքյան էջի օգատերերի, այնպես էլ ամբողջ համացանցի և ԶԼՄ-ների ուշադրությունը` շուրջ 1 մլն մարդ: 
Ինչպես նշում է  National Geographic-ը, այս օրերին Սան Դիեգոյի ջերմաչափերը ցույց են տալիս մոտ 13 աստիճան տաքություն, հետևաբար սպիտակ արջերն առատ ձյան պայմաններում իրենց հարմարավետ են զգում: 
Պետք է նշել, որ ամբողջ ձյունը գնվել է կամավորների կողմից կենդանաբանական այգու համար արված հանգանակությունների միջոցով: 
Օգնության մասին խնդրանքը ավելի վաղ հրապարակվել էր  Sandiegozoo-ի պաշտոնական կայքում, իսկ  պահանջված գումարը վերջապես հավաքվել է դեկտեմբերին: 
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play