Տոնածառի խաղալիքների էվոլուցիան


Տոնածառի խաղալիքների էվոլուցիան

  • 01-01-2016 15:51:29   | Ռուսաստան  |  Հասարակություն
Ռուսաստանում Ամանորյա տոնածառ զարդարելու ավանդույթը ձևավորվել և զարգացել է անցյալ դարի 70-ական թվականներից սկսած:  gazeta.ru-ի փոխանցմամբ` տոնածառի առաջին զարդարանքները, ինչպես նաև Ձմեռ պապը, Ռուսաստան են բերվել արտասահմանից. Գերմանիայից Ռուսաստան են բերվել փխրուն ապակյա  գնդակներ, սիմվոլիկ կարմիր և կանաչ խնձորներ «կենաց ծառի» համար:
 
19-րդ դարում տոնածառի խաղալիքները հիմանակնում արհեստավորներն էին պատրաստում, իսկ 20-րդ դարի սկզբներին`  արդեն արդյունաբերական ընկերությունները: ԽՍՀՄ-ում ամանորյա առաջին ապակյա զարդարանքները սկսեցին պատրաստել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Նախահեղափոխական Ռուսաստանում հայտնի էին «դրեզդենյան ստվարաթղթե» խաղալիքները` պատրաստված 2 մասի ուռուցիկ ստվարաթղթից: Տարբեր ժամանակներում խաղալիքները պատրաստել են միանգամայն տարբեր նյութերից`  ապակի, ստվարաթուղթ, բուրդ, պլաստմասսա: Ամանորի նախօրեին առաջարկում ենք դիտել տարբեր տարիների տոնածառների  ամանորյա զարդարանքները:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն