Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում


Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում

  • 11-01-2016 12:24:22   | Թուրքիա  |  Հասարակություն

Կիրակի 4,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում: 
korrespondent.net-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի  Երկրաբանական ծառայությունը: 
 
Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով 19.40 րոպեին  35 կ/մ հեռավորության վրա գտնվող Յոզգաթ նահանգի Շեֆաաթլիի քաղաքում և 134 կ/մ  հարավ-արևելք Անկարայից:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:
Ինչպես տեղեկացվում է, զոհվածների և ավերավածությունների մասին ինֆորմացիա դեռևս չկա: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն