ՀՀ գյուղնախարարությունում քննարկվել են 2016 թվականին նախարարության առջև դրված խնդիրները և առաջնահերթ ծրագրերը


ՀՀ գյուղնախարարությունում քննարկվել են 2016 թվականին նախարարության առջև դրված խնդիրները և առաջնահերթ ծրագրերը

  • 11-01-2016 14:40:38   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն` 2016 թվականին նախարարության առջև դրված գերակա խնդիրները և առաջնահերթ ծրագրերը քննարկելու նպատակով:
 Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առա
 
նձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները:
«Մենք նախորդ տարին ամփոփեցինք բավականին լավ ցուցանիշներով, 11 ամսվա արդյունքներով ունենք 11,6 տոկոս աճ գյուղատնտեսության ոլորտում,  և  այժմ պետք է բոլոր ջանքերը մոբիլիզացնենք աճի տեմպերը պահպանելու, ոլորտում առկա ներքին ներուժը լիարժեք օգտագործելու, թերացումներն ու խնդիրները լուծելու ուղղությամբ»,-իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը: 
 Այս համատեքստում նախարարը հորդորել է մեծ ուշադրություն դարձնել խնայողական ռեժիմների կիրառման, իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման, դրանց կատարողականների նկատմամբ մշտադիտարկումների անցկացման հարցերին: 
 Ոլորտում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու և տնտեսական աճ ապահովելու առումով նախարարն ընդգծել է  նաև հանրապետությունում չմշակվող հողերի ծավալների կրճատման, արտադրության ավելացման  խնդիրները` առանձնացնելով բանջարաբոստանային մշակաբույսերի, հատկապես լոլիկի և կարտոֆիլի ցանքատարածությունների ավելացման կարևորությունը: 
Այս առումով նախարարը հանձնարարել է պատասխանատուներին  ամենօրյա աշխատանքեր իրականացնել մարզպետարանների և գյուղացիական տնտեսությունների հետ` այս հարցում շեշտադրելով հատկապես խորհրդատվական համակարգի  ակտիվ դերակատարումը:  
Նախարարը կարևորել է նաև  աշխատանքների ինտենսիվացումը բուսաբուծության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների, այդ թվում`  կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի ներդրման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման,  ջերմոցային տնտեսությունների ավելացման գործում: 
Անդրադառնալով անասնապահության ոլորտում իրականացվելիք ծրագրերին` Սերգո Կարապետյանն առանձնացրել է արհեստական սերմնավորման, տոհմային երինջների ներկրման, սպանդանոցների շահագործման և  <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության>> ( CARMAC 2) ծրագրի ներքո նախատեսված աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ:  
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև արտահանումների ավելացման, կոոպերացիայի զարգացման, մթերումների դիմաց վճարումների կատարման, վերամշակողների և գյուղացիների միջև պայմանագրային հարաբերությունների հաստատման և այլ հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ պատասխանատուներին տրվել  են առանձին հանձնարարականներ և ցուցումներ` իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտների վերաբերյալ: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play