Մեկնարկել են մայրաքաղաքի փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները


Մեկնարկել են մայրաքաղաքի փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները

  • 12-01-2016 16:19:54   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները:
 
Փոսերը գոյացել են նախորդ տարեվերջին սկսված ու մի քանի օր տևած առատ տեղումներից հետո, սակայն  գերազանցապես այն ճանապարհներին, որոնք նորոգվել էին տարիներ առաջ: Ճանապարհաշինական ընկերությունների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների համաձայն վերջինները գործընթացն իրականացնում են սեփական միջոցներով`նախապես գույքագրված այն փողոցներում, որտեղ և առկա են տվյալ փոսերը:  Գործընթացի հիմնական նպատակը երթևեկության մասնակիցներին հնարավոր վթարավտանգ իրավիճակներից զերծ պահելն է: Գարնանն արդեն նորմերով նախատեսված բնակլիմայական բարենպաստ պայմանների առկայությամբ կմեկնարկի Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2016 թվականի ծրագիրը
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play