2015 թվականին մայրաքաղաքում նորոգվել է 314 վթարային շքապատշգամբ


2015 թվականին մայրաքաղաքում նորոգվել է 314 վթարային շքապատշգամբ

  • 13-01-2016 11:23:31   | Հայաստան  |  Տնտեսություն

Վթարային շքապատշգամբների նորոգման ծրագիրն իրականացվել է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում` հաստատված նախագծերի համաձայն:
 
Ցանկում ներառվել էին բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր: Ըստ այդմ, նախորդ տարի մայրաքաղաքում նորոգվել է 314 վթարային պատշգամբ:
Շքապատշգամբների նորոգման մասին, որպես բաժնային սեփականության մաս, ըստ էության պետք է հոգ տանեն բնակիչները: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաև անցորդների անվտանգության ապահովման նկատառումով՝ աշխատանքները կազմակերպվել են Երևանի քաղաքապետարանի կողմից:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play