«Ադրբեջանը վառոդի տակառին» ֆիլմը ներկայացվել է Թբիլիսիում (Տեսանյութ)


«Ադրբեջանը վառոդի տակառին» ֆիլմը ներկայացվել է Թբիլիսիում (Տեսանյութ)

  • 18-01-2016 17:27:37   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



«Արցախ» ստուդիայի «Յուրդ Հայրենիքի փոխարեն. Ադրբեջանը վառոդի տակառին» ֆիլմը հունվարի 17-ին ներկայացվեց Թբիլիսիի թալիշների համայնքի ուշադրությանը: Դիտողները բարձր գնահատեցին նմանօրինակ նյութերի ստեղծումը՝ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների` արտաքին աշխարհից քողարկված խնդիրներին հնչեղություն տալու նպատակով: 
 
Ամերիկացի փորձագետ Թոմաս դե Վաալը իր «Սև այգին» գրքում նշում էր, որ քսաներորդ դարում Ադրբեջանի գլխավոր խնդիրը «ազգի»  ստեղծումն էր: «Յուրդ Հայրենիքի փոխարեն. Ադրբեջանը վառոդի տակառին» ֆիլմում փորձ է արվել ներկայացնելու այս խնդրի առաջացման պատճառներն ու դրա հետևանքները:
 
 
Կոնտակտային անձ՝ Արմեն Հալաբյան,
Վավերագրական ֆիլմերի «Արցախ» ստուդիայի մամուլի պատասխանատու
Ստեփանակերտ, 18 հունվարի 2016թ.
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն