ԱՄՆ-ում հոսպիտալացվել է Դալայ լաման


ԱՄՆ-ում հոսպիտալացվել է Դալայ լաման

  • 21-01-2016 16:40:11   | ԱՄՆ  |  Հասարակություն

ԱՄՆ-ում  տիբեթյան հոգևոր առաջնորդ Դալայ լամա 14-րդն անցնում է շականակագեղձի հետազոտություն: Համապատասխան հայտարարությունն արվել է Մեյո բուժհաստատության կողմից, որտեղ բուժվում է վերջինս:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` բժիշկները 80-ամյա Դալայ լամայի առողջական վիճակը գնահատում են բավարար և նշում, որ անհանգստանալու պատճառներ չկան: 
Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Դալայ լամա 14-րդն առողջական խնդիրների պատճառով ստիպված էր եղել չեղարկել մի շարք միջազգային այցելություններ: Բժիշկները տիբեթյան հոգևոր առաջնորդին խորհուրդ էին տվել ավելի շատ հանգստանալ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն