Թունիսում բողոքի ակցիաների արդյունքում ձերբակալվել է 800 մարդ


Թունիսում բողոքի ակցիաների արդյունքում ձերբակալվել է 800 մարդ

  • 25-01-2016 13:01:42   | Թունիս  |  Հասարակություն

Թունիսում պարետային ժամի խախտման համար ձերբակալվել է 800-ից ավելի մարդ: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Թունիսի Ներքին գործերի  նախարար Վալիդա Լուգանը: 
 
Նրա խոսքերով` ընդհանուր առմամբ 538 մարդ ձերբակալվել է թալանի և երկրի տարբեր շրջաններում վանդալիզմ իրականացնելու համար, ուստի նրանք պատասխանատվության են ենթարկվելու: Նրանք մեղադրվում են մասնավոր և հանրային սեփականությունը խախտելու, ինչպես նաև քաղաքացիների վրա հարձակվելու մեջ: Բացի այդ, ևս 300 մարդ ձերբակալվել է պարետային ժամի դրությունը խախտելու համար: 
Վ. Լուգանը նաև տեղեկացրել է, որ անկարգությունների արդյունքում տուժած անվտանգության աշխատակիցների թիվը կազմում է 113 մարդ: 
Նշենք, որ Թունիսի իշխանությունները հունվարի 22-ին հայտարարել էին  երկրի ամբողջ տարածքում պարետային ժամ մտցնելու մասին: Երկրի կառավարությունը ստիպված էր եղել նման քայլի գնալ  աղքատության և գործազրկության դեմ ուղղված մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաների պատճառով:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն