Արման Դանիելյանն ընտրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ<br />


Արման Դանիելյանն ընտրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ

  • 30-10-2010 06:58:00   | Շվեյցարիա  |  Քաղաքական
ԺՆԵՎ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միավորված Ազգերի Կազմակերպության Ժնեւի գրասենյակում տեղի են ունեցել Խոշտանգումների, դաժան եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթակոմիտեի անդամների ընտրությունները: Ենթակոմիտեում թափուր քսան տեղի համար փորձագետների թեկնածություններ էր ներկայացրել Խոշտանգումների, դաժան եւ անմարդկային վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության անդամ 31 պետություն: Հայաստանը ներկայացրել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ, խոշտանգումների կանխարգելման ազգային խորհրդի անդամ Արման Դանիելյանի թեկնածությունը: Ընտրությունների արդյունքում Ա.Դանիելյանը ընտրվել է ենթակոմիտեի անդամ` չորս տարի ժամկետով: Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն Խոշտանգումների, դաժան եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությամբ նախատեսված ՄԱԿ-ի կարեւորագույն մեխանիզմներից է, որի նպատակն է կանխել խոշտանգումները եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը անդամ պետություններում ազատազրկման մեջ գտնվող անձանց պահման վայրեր պարբերական այցելություններ կատարելու միջոցով:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play