Հոլոքոստը սարսափելի հանցանք էր.ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար


Հոլոքոստը սարսափելի հանցանք էր.ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

  • 26-01-2016 18:52:35   | ԱՄՆ  |  Միջազգային

Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը. 
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 6 մլն հրեա համակարգված կերպով հավաքվել և բնաջնջվել է։ Նացիստները սպանում էին նաև սինտիներին ու գնչուներին, քաղբանտարկյալներին ու համասեռամոլներին, հաշմանդամներին, Եհովայի վկաներին ու Խորհրդային երկրի ռազմագերիներին։
Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը
 
Հոլոքոստը սարսափելի հանցանք էր։ Ոչ ոք չի կարող ժխտել այն փաստը, որ այն տեղի է ունեցել:Հարգելով զոհերի հիշատակն ու մեծարելով վերապրածների, ինչպես նաև նրանց աջակցած ու ազատագրած մարդկանցքաջությունը, մենք ամեն տարի վերահաստատում ենք նման դաժանությունները կանխելու  ու դրանց նպաստող նողկալի մտածելակերպը մերժելու մեր վճռականությունը։
 
Հոլոքոստի ու Երկրորդ համաշխարհային պատերազմի դաժանություններից հետո, Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծվել է վերահաստատելու հավատը յուրաքանչյուր անձի արժանապատվության և արժանիքների հանդեպ, ինչպես նաև պաշտպանելու բոլորի հավասար և խտրականություններից զերծ պայմաններում ապրելու իրավունքները։ 
 
Այս սկզբունքներն այսօր էլ շարունակում են  մնալ էական։ Աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում և պատերազմներից, հալածանքներից ու զրկանքներից փախչող միլիոնավոր փախստականներ,շարունակում են ենթարկվել խտրականությանու հարձակումների։ Մեր պարտքն է՝ հիշել անցյալը և օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն մեր կարիքն այսօր։
 
Ավելի քան մեկ տասնամյակ ՄԱԿ-ն իրականացնում է  Հոլոքոստի իրազեկման ծրագիր՝երիտասարդության շրջանում տարածելով տեղեկատվություն Հոլոքոստի մասին։ Շատ գործընկերներ, այդ թվում և Հոլոքոստը վերապրածները, շարունակում են աջակցել այս կարևոր գործին։ 
 
Հոլոքոստի հիշատակը զորեղհիշեցում է այն մասին, թե ինչ կարող է պատահել, եթե մենք դադարենք տեսնել մեր ընդհանուր մարդկությունը։ Հոլոքոստի հիշատակի այս օրը կոչ եմ անում յուրաքանչյուրին դատապարտել քաղաքական ու կրոնական այն գաղափարախոսությունները, որ մարդկանց իրար դեմ են տրամադրում։  Եկեք բոլորս դեմ արտահայտվենք հակասեմականությանն ու կրոնական, էթնիկ կամ այլ խմբերի դեմ հարձակումներին։ Եկեք ստեղծենք մի այնպիսի աշխարհ, որտեղ արժանապատվությունը հարգված է, բազմազանությունը՝ խրախուսված, իսկ խաղաղությունը՝ հաստատուն։
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play