ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկ

  • 27-01-2016 14:34:54   | Հայաստան  |  Տնտեսություն

«Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական  ուսումնասիրության արդյունքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է Հայաստանում 2015թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը: 
Պատվավոր այս մրցանակը շնորհվել է, հաշվի առնելով բանկի իրականացրած գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը, մրցակցային գնագոյացումը և բանկում ներդրված նորարարական տեխնոլոգիաները: 
 
Նշում. հունվարի 20-ին Փարիզում կայացած “Ֆինանսների և առևտրի բանկային միության” /BAFT/ տարեկան ժողովի ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված  9 տարածաշրջանի   84 երկրի  բանկերի անունները:  Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են «Global Finance» ամսագրի խմբագիրներ, տնտեսական վերլուծաբաններ, բիզնեսի ղեկավարներ և անկախ փորձագետներ:
Ի դեպ, առևտրի ֆինանսավորման ոլորտում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  լավագույնն է ճանաչվում արդեն երկրորդ միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից:  
Տեղեկանք.  «Global Finance Magazine»   ամսագիրը տպագրվում է 1987թ.-ից  և աշխարհի 180 երկրում ունի  ավելի քան  50 000  բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանը  աշխարհի  խոշորագույն մասնավոր և պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է 192-ից ավել երկրների կարևորագույն ֆինանսական ցուցանիշները:  
 
 
 
  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատվական ծառայություն 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play