Հայաստանի ԿԲ նախագահը Ֆրանկֆուրտում կմասնակցի Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին


Հայաստանի ԿԲ նախագահը Ֆրանկֆուրտում կմասնակցի Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին

  • 29-10-2010 18:40:07   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 1-ից 2-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին: Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, նիստում քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաեւ նոր վարկային ծրագրեր սկսելու հնարավորությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play