Մայրաքաղաքում վերահսկվում են աղբահանության կազմակերպման աշխատանքները


Մայրաքաղաքում վերահսկվում են աղբահանության կազմակերպման աշխատանքները

  • 01-02-2016 13:58:26   | Հայաստան  |  Տնտեսություն

 
 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու կողմից ընդունված պարտադիր բարեկարգման, առևտրի  և սպասարկումների վերաբերյալ  որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ ամիս այս ուղղությամբ կազմվել է 77 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է խստացնել  հսկողությունը և կիրառել կոշտ վարչարարություն:
 
Աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթը բացառելու ուղղությամբ ձեռնարկված  աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ  շաբաթ  սույն իրավախախտման մասով կազմվել է 24 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները հատկապես հանգստյան օրերին, ինչպես նաև մշտական ուշադրության կենտրոնում պահել մայրաքաղաքի վերգետնյա և ստորգետնյա անցումներում սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպումը:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 2 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է չգործող 6  կրպակ: Հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու խիստ հսկողություն  սահմանել բակային տարածքներում ապօրինի առևտրի դեպքերը բացառելու ուղղությամբ:  
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play