ԻՊ-ի հրապարակած նոր տեսանյութում երեխան գլխատում է պատանդին
05-02-2016 15:43:26 | Սիրիա | Հասարակություն
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պատանդին մահապատժի ենթարկելու մասին նոր տեսանյութ են հրապարակել: gazeta.ru-ի փոխանցմամբ` տեսանյութում 10 տարեկան երեխան անգլերեն լեզվով ասել է, որ Արևմուտքն իզուր է պատերզամ սկսել ահաբեկիչների դեմ և սպառնացել հաշվեհարդար տեսնել ԻՊ-ի բոլոր հակառակորդների հետ:
Որոշ տեղեկությունների համաձայն` տեսանյութի տղան իսլամիստ ծայրահեղական Աբու Դարդայի որդին է. Ա. Դարդան սպանվել է Հալեպում ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից:
Նշվում է, որ պատանդը եղել է ԻՊ զինյալների դեմ կռվող ապստամբ խմբերից մեկի անդամ է:
Ենթադրվում է, որ տեսանյութը նկարահանվել է սիրիական Հալեպ նահանգում:
Ավելի վաղ, ԻՊ զինյալները գլխատել էին իրենց տասնյակ անդամներին, ովքեր ինքնակամ հեռացել էին մարտական դիրքերից: