«Ռադիոն կարող է ծառայել որպես հաղորդակցման փրկարար միջոց». Բան Կի-մուն


«Ռադիոն կարող է ծառայել որպես հաղորդակցման փրկարար միջոց». Բան Կի-մուն

  • 12-02-2016 16:16:17   | ԱՄՆ  |  Միջազգային

ԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուղերձը Ռադիոյի համաշխարհային օրվա առթիվ.
 
«Ճգնաժամի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ժամանակ ռադիոն կարող է ծառայել որպես հաղորդակցման փրկարար միջոց:
 
Մարդկանց համար, ովքեր դառնում են քանդված հասարակությունների կամ աղետների զոհ, կամ հուսահատությամբ սպասում են իրենց համար կենսական նշանակություն ունեցող նորությունների, ռադիոն է,  որ ապահովում է այդ տեղեկատվությունը։
 
Ռադիոն կարող է օժանդակել արտակարգ իրավիճակների արձագանքման գործողությունների, ինչպես նաև իրականացվող վերակառուցողական աշխատանքների ժամանակ։
 
Հանրային ռադիոյի միջոցով տեղաբնակները կարող են բարձրացնել և լսելի դարձնել  իրենց ձայնը։
 
Այս տարի, սկսելով իրականացնել Կայուն զարգացման նպատակները, եկեք օգտագործենք ռադիոն՝ ի նպաստ մարդկության առաջխաղացման։
 
Մարդասիրության համաշխարհային գագաթնաժողովին ընդառաջ, որը կկայանա սույն թվականի մայիսին, անհրաժեշտ է  գտնել ուղիներ՝ բարձրացնելու ռադիոյի կիրառման արդյունավետությունը արտակարգ իրավիճակներում գտնվող մարդկանց էլ ավելի օգնելու համար։
 
Ռադիոյի համաշխարհային այս օրը եկեք փորձենք ապացուցել, որ ռադիոն կյանքեր է փրկուց»։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play