Բրյուսելում կայացել է ՀՀ ֊ԵՄ բանակցությունների հերթական փուլը


Բրյուսելում կայացել է ՀՀ ֊ԵՄ բանակցությունների հերթական փուլը

  • 18-02-2016 12:57:33   | Բելգիա  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 17-֊ին Բրյուսելում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։
 
Բանակցությունների առաջին մասը նվիրված էր քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատություն և ազատությունների ոլորտներում համագործակցության հարցերին։
 
Այս, ինչպես նաև ավելի վաղ տեղի ունեցած ապագա համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերին նվիրված բանակցությունների արդյունքներն ամփոփվեցին նույն օրվա վերջում կայացած լիագումար նիստում, որի ընթացքում երկուստեք արձանագրվեց գրանցված առաջընթացը և նախանշվեց ապագա քննարկումների շրջանակը ու ժամանակացույցը։
 
Կողմերը կարևորեցին համաձայնագրի նախագծի շուրջ տարբեր ուղղություններով բանակցային թիմերի միջև աշխատանքների համակարգումն ու ներդաշնակեցման անհրաժեշտությունը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play