ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ Երեւանում կանցկացվի «Պատկերապատման Հրավառություն» փառատոնը


ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ Երեւանում կանցկացվի «Պատկերապատման Հրավառություն» փառատոնը

  • 03-05-2011 19:51:18   | Հայաստան  |  Մշակույթ
Հայաստանում Պատկերապատման Զարգացման Միություն (ՀՊԶՄ) կազմակերպության նախաձեռնությամբ մայիսի 6-8-ին կանցկացվի «Պատկերապատման Հրավառություն» փառատոնը, որի նպատակն է խթանել Հայաստանում պատկերապատման արվեստի զարգացմանը: Փառատոնն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ: Փառատոնի շրջանակներում նախատեսվում է անցկացնել պատկերապատման վարպետության դասընթաց` պատկերապատման ասպարեզում միջազգային ճանաչոմ ունեցող վարպետների կողմից: Կկազմակերպվեն նաեւ ցուցահանդեսներ, ֆիլմի ցուցադրություն: Փառատոնի հյուրերը կլինեն «ՀՊԶՄ» կազմակերպության նախագահ, Ֆրանսիայի Անգուլեմի քաղաքի Պատկերի եւ Պատկերապատման միջազգային փառատոնի հիմնադիր Ժան Մարդիկյանը, «ՀՊԶՄ» միջոցառումների պատասխանատու, պատկերապատման լրագրող, քննադատ, սցենարիստ Լորան Մելիքյանը, ֆրանսիացի նկարիչ, պատկերապատող Դոմինիկ Բեղտայը, լիբանանցի նկարիչ, պատկերապատող Զումանա Մեդլեջը: Հայաստանում Պատկերապատման Զարգացման Միությունը (ՀՊԶՄ) ստեղծվել է 2007թ.-ին Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում: Պատկերապատման արվեստն ամբողջ աշխարհում ունի իր ուրույն տեղը եւ կոչվում է իններորդ արվեստ: Հայաստանում այս արվեստը նոր է վերելք ապրում, սակայն արդեն գոյություն ունեն ամսագրեր, որտեղ տպագրվում են պատկերապատումներ: Գործունեության չորս տարիների ընթացքում ՀՊԶՄ-ի կողմից կազմակերպվել են երկու միջազգային փառատոններ եւ մեկ պատկերապատման վարպետության դասընթաց, որին մասնկացել են տասնմեկ նկարիչ: Դասընթացների ընթացքում յուրաքանչյուր մասնակից ստեղծել է պատկերապատում, որը ցուցադրվել է Հայաստանի Նկարիչների Միությունում եւ Նարեկացի Արվեստի Միությունում: Փառատոնների շրջանակներում կայացել է պատկերապատման մրցույթ, որին մասնակցել են 50-ից ավել նկարիչներ: Խնկո Ապոր անվան մանկական գրադարանին նվիրաբերվել է հազարից ավելի պատկերապատման գրքեր:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play