ՀՀԿ-ն Մհեր Սեդրակյանի արաքում դապատարտելի բան չի գտել. Մեկնաբան


ՀՀԿ-ն Մհեր Սեդրակյանի արաքում դապատարտելի բան չի գտել. Մեկնաբան

  • 24-02-2016 17:49:39   | Հայաստան  |  Վերլուծություն

Վերջին օրերին շաբաթներին Հայաստանում գլխավոր թեմաներ են դարձել 3 խնդիրներ:
 
Խոսքը Վարդգես Գասպարիի կալանավորման, ՀԷՑ-ի շուրջ սկանդալի եւ պատգամավոր Մհեր Սեդրակյանի «էթիկայի» մասին է:
 
Վարդգես Գասպարին մարդկային բողոքի խորհրդանիշն է, հարցի, քաղաքացիական շահի եւ քաղաքական գիտակցության նշանը, ով հանդես է գալիս վերեւից եկող հրամաններին «նախրային» ենթարկման դեմ: Երկար տարիներ նա հրամաններ տվողներին հիշեցնում է, որ կան մարդիկ, որոնք հարցեր են տալիս, որոնք իրենցով մարմնավորում են իմանալու իրավունքը, թե ուր են տանում պետությունը եւ ինչ կլինի իրավունքի եւ ինքնիշխանության հետ: Եվ այն, որ իշխանությունները կալանավորել են Գասպարիին, վկայում է, որ հարցերին պատասխանելու ամենաանհարմար ժամանակն է:
Մհեր Սեդրակյանն իրավունքի ուզուրպացիայի եւ հանրության հարցերի անտեսման մարմնավորումն է: Խորհրդարանում նա լրագրողներին «նախիր» է անվանել եւ այդպես էլ ներողություն չի խնդրել վիրավորանքի համար: Նրա հարազատ Հանրապետական կուսակցությունը քննարկել է միջադեպը եւ պատգամավորի պահվածքում դապատարտելի բան չի գտել: Դա նշանակում է, որ ՀՀԿ-ին նույնպես ձեռնտու է լրագրողների «նախրային» բնույթը, իսկ հարցեր տվողներին կարելի է ճաղերի հետեւ ուղարկել: Չէ՞ որ ՀՀԿ-ն պատասխաններ չունի հարցերին:
Մեկ այլ թոփ թեմա է Հայկական էլցանցերն ու դրա նոր սեփականատեր Սամվել Կարապետյանը: Ազգային սեփականություն հանդիսացող ՀԷՑ-ի գնման պատմությունը պղտոր ջուր է հիշեցնում, որտեղ բոլորը փորձում են ձուկ որսալ: Մարդիկ նորից պարզ հարցեր են տալիս՝ որքա՞ն է վճարել Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի համար, ո՞վ է հրահանգել «պտտել» հաշվիչները, ինչու՞ է կառավարությունը վարկ վերցրել Համաշխարհային բանկից, եթե Կարապետյանը խոստացել է վճարել ՀԷՑ-ի պարտքերը:
«Նախիրը» նման հարցեր չի տալիս: Հարցերը նորմալ մարդիկ են տալիս: Իսկ նորմալ իշխանությունները պարտավոր են պատասխանել այդ հարցերին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play