ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի ուղղությամբ


ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի ուղղությամբ

  • 01-03-2016 12:59:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Մարտի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/։ ԼՂՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play