Թաիլանդում զորքը պաշտպանելու է զբոսաշրջիկներին


Թաիլանդում զորքը պաշտպանելու է զբոսաշրջիկներին

  • 02-03-2016 11:48:19   | Թաիլանդ  |  Միջազգային

Թաիլանդում զինծառայողներն ուժեղացնելու են վերահսկողությունը թագավորության հիմնական զբոսաշրջային նահանգներում: Համապատասխան հրամանը տվել է Թաիլանդի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Տիրաչայ Նակվանիչը: korrespondent.net-ի փոխանցմամբ` գեներալ Նակվանիչը զինվորականներին հանձնարարել է սերտորեն համագործակցել ոստիկանության և տեղի իշխանությունների հետ, որպեսզի ապահովեն զբոսաշրջիկների անվտանգությունը և ուժեղացնել հսկողությունն առավել հայտնի զբոսաշրջային վայրերում: 
 
Զինվորականների նման արձագանքը եղել է վերջերս ֆրանսիացի զբոսաշրջիկի հետ Թաիլանդի հարավում Տարտ նահանգում կատարված միջադեպը: Այնտեղ փետրվարի 27-ին հինգ կամբոջացի ձկնորսներ հարձակվել էին չորս հանգստացողների վրա, որոնց թվում եղել էին երկու կին և երկու տղամարդ: 
Տղամարդիկ ստացել էին դանակի վիրավորումներ, իսկ կանանց բռնաբարել էին: Կատարվածը Թաիլանդում լայն հասարակական հնչեղություն էր ստացել: Տեղի ոստիկանությանը հաջողվել էր ձերբակալել բոլոր հանցագործներին:   
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play