Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին


Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին

  • 02-03-2016 17:08:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 2-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Պաշտպանական պլանավորման և ծրագրավորման գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ջոնաթան Փերիշին:
 
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստան – ՆԱՏՕ շարունակական համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները:
 
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերութՀայաստանի արտգործնախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին
 
2016-03-02
 
Մարտի 2-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Պաշտպանական պլանավորման և ծրագրավորման գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ջոնաթան Փերիշին:
 
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստան – ՆԱՏՕ շարունակական համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները:
 
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և կարևորեց Հայաստան - ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացումը:
 
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան - ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությանը, ՀՀ զինված ուժերում բարեփոխումների իրականացմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում փոխգործակցությանը:
 
Հանդիպման օրակարգում էին հաջորդ շաբաթ նախատեսված Հայաստան + 28 ձևաչափով Հյուսիսատլատյան խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները։
 
Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը՝ ընդգծելով միջնորդների գործունեությանը սատարելու անհրաժեշտությունը:յունները բարձր մակարդակի վրա են և կարևորեց Հայաստան - ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացումը:
 
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան - ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությանը, ՀՀ զինված ուժերում բարեփոխումների իրականացմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում փոխգործակցությանը:
 
Հանդիպման օրակարգում էին հաջորդ շաբաթ նախատեսված Հայաստան + 28 ձևաչափով Հյուսիսատլատյան խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները։
 
Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը՝ ընդգծելով միջնորդների գործունեությանը սատարելու անհրաժեշտությունը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play