Audi-ն ներկայացրել է աշխարհում ամենահզոր դիզելային քրոսովերը (տեսանյութեր)


Audi-ն ներկայացրել է աշխարհում ամենահզոր դիզելային քրոսովերը (տեսանյութեր)

  • 03-03-2016 19:01:07   | Գերմանիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Audi ընկերությունը ներկայացրել է Q7 «ընտանիքի» նոր ներկայացուցչին, դիզելային ամենագնաց SQ7 TDI, որը դառնալու է համաշխարհային շուկայում ամենահզոր ավտոմոբիլը իր դասի մեջ: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է WorldCarFans-ը:
 
Նորության «սիրտը» դարձել է չորս լիտրանոց և ութ մխոցային տուրբոդիզելային շարժիչը` ուղղակի ներարկմամբ: Ավտոարտադրող ընկերության համար առանձնակի հպարտանալու առիթ է այն, որ SQ7-ը սերիական մեքենաների մեջ առաջինն է, որը հագեցած է կոմպրեսորային էլեկտրական սկավառակակրով: 
Ավտոմեքենան 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 4,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունն էլեկտրոնային եղանակով սահմանափակվում է 250 կմ/ժ արագությամբ: 
Չնայած տպավորիչ ցուցանիշներին` SQ7-ը կարողացել է պահպանել Audi-ին բնորոշ վառելիքի ծախսը. Մեքենան ընդամենը օգտագործում է 7,4 լիտր վառելիք 100 կիլոմետրի համար: 
Հաճախորդները կարող են ընտրություն կատարել մեքենայի հինգ և յոթ տեղանոց տարբերակների միջև: 
Եվրոպայում մեքենաների պատվերները նախատեսված է ընդունել 2016 թվականի գարնանը: 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play