Նիգերիայում «Բոկո հարամ»-ի գերությունից ազատագրվել է 60 մարդ


Նիգերիայում «Բոկո հարամ»-ի գերությունից ազատագրվել է 60 մարդ

  • 04-03-2016 13:47:41   | Նիգերիա  |  Միջազգային

Նիգերիայի կառավարական զորքն անցկացված համապատասխան օպերացիայի արդյունքում ազատագրել է 60 մարդու, որոնք գերեվարված էին «Բոկո հարամ» արմատական խմբավորման կողմից: korrespondent.net-ի փոխանցմամբ` բանակային ռեյդերն անցկացվել են երկրի հյուսիս-արևելյան շրջանների բնակելի վայրերում:
 
Գործողությունների արդյունքում ոչնչացվել է «Բոկո հարամ»-ի հինգ զինյալ, ինչպես նաև առգրավվել են ծայրահեղականների մեծ թվով զինանոցներ:
Բացի այդ, կառավարական զորքերին հաջողվել է հայտնաբերել և ոչնչացնել  «Բոկո հարամի» ճամբարները Ալագարնո անտառապատ տարածքում:
Հիշեցնենք, որ հունվարին նիգերիական Մայդուգուրի քաղաքի վրա գրոհայինների հարձակումների արդյունքում զոհվել էր 60 մարդ:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play