Քաղցկեղի բուժման հարցում բրիտանացի գիտնականները բեկումնային առաջընթաց են արձանագրել


Քաղցկեղի բուժման հարցում բրիտանացի գիտնականները բեկումնային առաջընթաց են արձանագրել

  • 04-03-2016 15:04:41   | Մեծ Բրիտանիա  |  Հասարակություն

Բրիտանացի գիտնականները պնդում են, որ հայտնաբերել են մարդու իմունային համակարգին քաղցկեղային գոյացությունների դեմ  ավելի արդյունավետ կերպով պայքարելու տարբերակը: korrespondent.net-ի փոխանցմամբ` չնայած նրան, որ նոր թերապիան դեռևս չի փորձարկվել կլինիկական պայմաններում և բուժման եղանակը գործնականում կարող է շատ թանկ լինել, այնուամենայնիվ, գիտնականները բացահայտումն անվանում են վերջին ժամանակներում քաղցկեղի դեմ մղվող պայքարում ամենահեռանկարայիններից մեկը: 
 
Նոր թերապիայի էությունն այն է, որ յուրաքանչյուր անհատական ուռուցքի կամ նրա առանձին հատվածների հայտնաբերման և հետազոտման ընթացքում  հնարավոր է մարդու իմունային համակարգը կոնկրետ ուղղել դրանց վրա:
Նման միջոցների կիրառման փորձեր կատարվել են նաև նախկինում, սակայն մինչ օրս գիտնականներին չի հաջողվել հայտնաբերել քաղցկեղի գենետիկական կառուցվածքում տարբեր «թույլ» հատվածները: Այժմ դրանք հնարավոր է գտնվեն: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն