Կոռուպցիայի պատճառով Չինաստանում պատժվել են 300 պաշտոնյաներ


Կոռուպցիայի պատճառով Չինաստանում պատժվել են 300 պաշտոնյաներ

  • 07-03-2016 12:28:31   | Չինաստան  |  Միջազգային

Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը նախորդ տարվա ընթացքում կոռուպցիայի համար պատասխանատվության է ենթարկել 300 պաշտոնյաների: korrespondent.net-ի փոխանցմամբ՝ նրանց երկու երրորդը ենթարկվել են թեթև պատժի, մասնավորապես, նրնացից մի քանիսը հեռացվել են աշխատանքից: Շուրջ 80 պատժվել են ամենայն խստությամբ: 
 
Ավելի վաղ, Չինաստանի Ժողովրդական պետության ներկայացուցիչ Սի Ցզինպին ազդարարել էր հակակոռուպցիոն արշավի մեկնարկի մասին: Հանցագործություն կատարելիս բռնվել էին կուսակցության որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Կոռուպցիայի կասկածանքով ձերբակալություններ իրականացվել են գրեթե ամեն շաբաթ: Նախորդ տարի մեղավոր պաշտոնյանների ընդհանուր թիվը հայտնի է դարձել Պեկինում անցկացվող ամենամյա խորհրդարանական նստաշրջանի ընթացքում: 
Ավելի վաղհայտնի էր դարձել, որ իրանցի գործարար Բաբակ Զանջանին կոռուպցիայի համար  դատապարտվել էր մահապատժի:   
 
Նոյյան տապան  -   Միջազգային