Չինացի տղամարդիկ Մարտի 8-ի կապակցությամբ հագնվել են կանանց նման


Չինացի տղամարդիկ Մարտի 8-ի կապակցությամբ հագնվել են կանանց նման

  • 09-03-2016 16:56:34   | Չինաստան  |  Հասարակություն

Չինացի տղամարդիկ շրջազգեստներով և բարձրակրունկ կոշիկներով բարձրացել են Գուանդուն նահանգում տեղակայված լեռը:  korrespondent.net-ի փոխանցմամբ` նրանք այդ ակցիան կազմակերպել են Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ: 
 
Տեղեկացվում է, որ տղամարդիկ փոխել են իրենց դերերը կանանց հետ, որպեսզի իրենց մաշկի վրա զգան, թե ինչ է նշանակում ժամանակակից աշխարհում կին լինել:
Ակցիայի մասնակիցները դժվարությամբ են բարձրացել լեռը, իսկ հետաքրքասեր զբոսաշրջիկները շրջափակել են նրանց և նկարահանել: 
Հետդարձի ճանապարհին որոշ տղամարդիկ այլևս ի վիճակի չեն եղել քայլել բարձրակրունկներով: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն