Ճապոնիայի կառավարությունը գաղտնի է պահել ճառագայթման մասին տեղեկությունները<br />


Ճապոնիայի կառավարությունը գաղտնի է պահել ճառագայթման մասին տեղեկությունները

  • 03-05-2011 19:23:22   | Ճապոնիա  |  Միջազգային
Ճապոնիայի կառավարությունը խոստովանել է, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի մասին տեղեկությունների մի մասը գաղտնի է պահել: Ինչպես հաղորդել է վթարի հետեւանքնեեւի վերացման բաժնի պետքարտուղար, վարչապետի խորհրդատու Գոսի Խոսոնոն, այդ տեղեկությունները չեն հրապարակվել մարդկանց խուճապի չմատնելու համար: «Այդպիսի դիրքորորոշումը սխալ էր», - նշել է Ճապոնիայի վարչապետի խորհրդատուն: Գոսի Խոսոնոն խոստացավ, որ այսուհետ «Ֆուկուսիմա-1»-ի մասին տեղեկությունները կհրապարակվեն»: Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ճապոնիայի մամուլը գրում է նաեւ, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարը ի հայտ բերեց ատոմակայաններից ելնեղ ճառագայթման մասին տվյալների գրանցման համակարգի անարդյունավետությունը: 1987 թ-ից գործածվող համակարգը 9 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից եւ դրան հաջորդած ցունամիից հետո դադարեց օգտագործման ենթակա լինել, մինչդեռ այդ համակարգի մշակման եւ շահագործման համար 341 միլիոն դոլար է ծախսվել: 2011թ.ի մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով «Ֆուկուսիմա-1» ից սկսվել է ճառագայթման արտահոսքը: Աղետի հետեւանքով հազարավոր շինություններ ավերվեցին եւ սառեցման ռեակտորների աշխատանքը խաթարվեց: Ատոմակայանի տարածքի հողի մակերեւույթից հատնաբերվել է պլուտոնիում, որը հազարավոր տարիների ընթացքում է քայքայվում: Ռադիոակտիվ նյութերը հայտնաբերվել են ջրատարներում, ինչպես նաեւ բանջարեղենի, կաթի եւ տավարի մսի մեջ: «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում 87500 տոննա ռադիոակտիվ էլեմենտներով հարուստ ջուր է կուտակվել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play