Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետին

  • 10-03-2016 17:24:44   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Մարտի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանին և Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին: 
 
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակման առիթով շնորհավորեց մարզպետին և հաջողություններ մաղթեց նրա ծառայությանը: Նորին Սրբությունը հավելեց, որ դժվարին առաքելություն է Շիրակի մարզպետ լինելը, քանի որ մարզում տակավին վերացված չեն երկրաշարժի ավերիչ հետևանքները:
Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ Միքայել Սրբազանը ևս մասնակից է մարզի բնակչության խնդիրների կարգավորմանն ուղղված սոցիալական ծրագրերին և իբրև «Գյումրին առանց տնակների» ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահ` իր աջակցությունն է բերելու Գյումրու կարիքավոր ընտանիքներին: 
Իր հերթին տիար Հովսեփ Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ավելի արդյունավետ կերպով կկարողանա կատարել իր պարտականությունները: Նա խոսեց նաև մարզպետարանի և թեմի միջև առկա ջերմ ու գործակցային հարաբերությունների մասին` պատրաստակամություն հայտնելով ըստ ամենայնի զորակցելու Հայ Եկեղեցու ազգանպաստ առաքելությանը:
Վերջում Նորին Սրբությունը Շիրակի մարզպետին մաղթեց Աստծու օրհնության ներքո փառքով և պատվով իրականացնելու իր ծառայությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց մարզի սոցիալական խնդիրներին, ինչպես նաև հոգևոր կյանքին ու եկեղեցաշինության ծրագրերին:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play