Հոլանդահայ գործարարները հետաքրքրված են Հայաստանում կաշվեգործության ոլորտում ներդրումներ կատարելու հարցում


Հոլանդահայ գործարարները հետաքրքրված են Հայաստանում կաշվեգործության ոլորտում ներդրումներ կատարելու հարցում

  • 11-03-2016 14:20:19   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հոլանդահայ գործարարներ Արամ Հայկազին և Երվանդ Հայկազին:
 
Հայազգի գործարարները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում երկարաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնելու և, մասնավորապես, կաշվեգործության ոլորտում ներդրումներ կատարելու հարցում: 
Վարչապետը ողջունել է հոլանդահայ գործարարների՝ հայրենիքում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և  նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն տնտեսական ակտիվության աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են կաշվեգործության ոլորտում ներդրումային ծրագրի իրագործմանը վերաբերող մի շարք հարցեր:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play