Նորարար խաչուկներ, որոնք մեկտեղում են մինչ օրս գոյություն ունեցողների բոլոր ֆունկցիաները


Նորարար խաչուկներ, որոնք մեկտեղում են մինչ օրս գոյություն ունեցողների բոլոր ֆունկցիաները

  • 14-03-2016 16:56:49   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանում ստեղծվել են սալիկների (tile, кафельная плитка) բազմա-ֆունկցիոնալ նոր բաժանարարներ (խաչուկ, tile spacer), որոնք կատարում են սալիկների ճիշտ տեղադրման համար անհրաժեշտ բոլոր ֆունկցիաները, այդ թվում սալիկների ցանցաձև և պատշար ոճի շարվածքներ: Նորարարության հեղինակը մաթեմատիկոս, ծրագրավորող, դիզայներ, 3D մոդելավորող, գյուտարար, 30-ից ավելի պատենտների հեղինակ Վոլոդյա Ոսկանյանն է: Վերջինս նաև Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի նախաձեռնած «Գյուտարարների ակումբ»-ի անդամ է: 
 
Ըստ նրա` նոր խաչուկների միջոցով հնարավոր է հեշտությամբ ստուգել (Level Ctrl) դրա շուրջը շարված սալիկների մակարդակի ճշտությունը` առանց հարթաչափ օգտագործելու: 
«Շատ ընկերություններ արտադրում են տարբեր տեսակի խաչուկներ, ինչը նշանակում է, որ դրանց պահանջարկն ամբողջ աշխարհում շատ-շատ է»,- «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց հայ գյուտարարը` հավելելով, որ գոյություն ունեցող T-ձև, խաչաձև կամ սեպաձև  խաչուկների ֆունկցիաները մեկտեղվել են իր ստեղծած նոր խաչուկներում: 
Վ. Ոսկանյանի փոպանցմամբ` նոր խարչուկները կարելի է օգտագործել բազմաթիվ անգամներ, քանի որ դրանք օգտագործման հաջորդ օրը հեշտությամբ հանվում են, ավելին` դրանք հնարավորություն են տալիս նույնիսկ ոչ մասնագետին արագ և որակով տեղադրել սալիկներ: 
Հայ գյուտարարն իր  ստեղծած խաչուկների մասին տեղեկատվությունը տեղադրել է նաև  այս https://www.indiegogo.com/projects/multi-function-tile-spacer#/ կայքում, որի միջոցով ցանկացողները կատարում են նվիրատվություններ` ներկայացված լավ գաղափարներին ֆինանսական աջակցություն ցույց տալու և իրականություն դարձնելու համար: 
Վ. Ոսկանյանի խոսքերով` ինքը մեծ ցանկություն ունի Հայաստանում կազմակերպել նոր խաչուկների արտադրություն, սակայն չունի համապատասխան ֆինանսական միջոցներ, ուստի փնտրում է ներդրողներ: 
«Կոպիտ հաշվարկներով 80-100 հազար դոլար գումար է անհրաժեշտ խաչուկների լայն արտադրություն կազմակերպելու համար, խնդիրը համապատասխան սարաքավորումներ ձեռք բերելու մեջ է»,- նշեց նա: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play