Հայկական կողմից ադրբեջանական գյուղի գնդակոծման տեղեկատվությունը հերթական սադրանք է. ԼՂՀ ՊՆ


Հայկական կողմից ադրբեջանական գյուղի գնդակոծման տեղեկատվությունը հերթական սադրանք է. ԼՂՀ ՊՆ

  • 17-03-2016 11:02:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը, որը անընդհատ հանդես է գալիս հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունն ապակայունացնող նախահարձակ գործողություններով, շարունակում է ապատեղեկատվություն տարածել առ այն, թե իբր երեկ հայկական ստորաբաժանումները պաշտպանության բնագծի հյուսիսարևելյան ուղղությամբ գնդակոծել են Թափկարակոյունլու բնակավայրը՝ թիրախ ընտրելով տներն ու գյուղի դպրոցը:
ՊԲ մամուլի ծառայությունն իրազեկում է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածված լուրը ոչ այլ ինչ է, քան իրավիճակն արհեստականորեն սրելուն ուղղված հերթական սադրիչ ապատեղեկատվություն:
 
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնումեն՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն ձեռնպահ են մնում խաղաղ բնակավայրերն ու օբյեկտները հարվածի տակ առնելու գործողություններից, այլև հակառակորդի դիրքերի ուղղությամբ կանխարգելիչ քայլերի են դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play