Հանրապետության տարածքում գրանցված ցրտահարության արդյունքների ամփոփագիր


Հանրապետության տարածքում գրանցված ցրտահարության արդյունքների ամփոփագիր

  • 18-03-2016 16:00:29   | Հայաստան  |  Տնտեսություն

Ս.թ. մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարությունների հետևանքները պարզելու նպատակով ծիրանենու այգիներում կատարված օպերատիվ ուսումնասիրությունների և նախնական  դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալ իրավիճակը:
 
Արարատի մարզ  
Արարատի տարածաշրջան  -  նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ համայնքներում առկա է թույլ կամ մասնակի  վնասվածություն
Արտաշատի տարածաշրջան  - առկա է մասնակի վնասվածություն, առանձին համայնքներում` ուժեղ վնասվածություն
Մասիսի տարածաշրջան - մասնակի վնասվածություն, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին  հարակից համայնքներում՝ (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում) ուժեղ վնասվածություն:
Արմավիրի մարզ
Էջմիածնի տարածաշրջան - ուժեղ վնասվածություն (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում):
Արմավիրի տարածաշրջան  –  ուժեղ վնասվածություն:
Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներ – ուժեղ վնասվածություն:
Վայոց Ձորի մարզ
Եղեգնաձորի տարածաշրջան – Արենի գյուղում ուժեղ վնասվածություն, Ռինդում` մասնակի, մնացած համայնքներում՝ թույլ վնասվածություն:
Վայքի տարածաշրջան           – հիմնականում վնասներ չեն գրանցվել:
Սյունիքի մարզ
Մեղրու տարածաշրջան – գրանցվել են դրական ջերմաստիճաններ, վնասներ չկան:
Տավուշի մարզ – էական վնասներ չեն արձանագրվել:
ՀՀ գյուղնախարարությունից  հայտնում են՝ ցրտահարության հետևանքով ծիրանենու այգիների վնասվածության և բերքի կորուստների վերաբերյալ ամբողջական և առավել ճշգրիտ տեղեկություններ հնարավոր կլինի ստանալ մեկշաբաթյա ժամկետում:
Նկատի ունենալով, որ Արարատյան դաշտում, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում մարտի 19-ի գիշերը օդում հնարավոր է -2...-5 աստիճան, գետնի մակերևույթին` -3... -6 աստիճան ցուրտ, ուստի հետագա օրերի ընթացքում չի բացառվում իրավիճակի փոփոխություն, որի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:   
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play