ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարը մշտապես հետեւում է Հայաստանում 2008թ.-ի դեպքերին հաջորդող գործընթացներին<br />


ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարը մշտապես հետեւում է Հայաստանում 2008թ.-ի դեպքերին հաջորդող գործընթացներին

  • 21-10-2010 17:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն ուժեղ մանդատ ունի եւ մշտապես հետեւում է Հայաստանում 2008թ.-ից հետո ընթացող գործընթացներին: Այս մասին հոկտեմբերի 21-ին` Երեւանում Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովի ավարտին հրավիրված ասուլիսում, հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը` պատասխանելով 2008թ.-ի դեպքերի կապաւկցությամբ ձերբակալվածների խնդրի վերաբերյալ հարցին: Նա միաժամանակ նշեց որ ԵԽ-ն չի կարող անմիջականորեն միջամտել այս հարցին: «Չենք կարող ուղղակիորեն միջամտել ձեր ներքին խնդիրներին: Դա պետք է լուծվի ձեր ներքին ինստիտուտների շրջանակներում: Եթե ԵԽ-ն ազգային ներքին հարցերն իր վրա վերցնի, դժվար ուղու վրա կկանգնենք»,- ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը:
Նոյյան տապան  -   Քաղաքական