Հանդիպել են ԼՂՀ և ՀՀ ԱԳՆ ղեկավարները


Հանդիպել են ԼՂՀ և ՀՀ ԱԳՆ ղեկավարները

  • 23-03-2016 12:38:39   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։
 
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլին:
Երկուստեք կարևորվել է միջազգային ասպարեզում համակարգված աշխատանք տանելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում քննարկվել են երկու գերատեսչությունների և նրանց համապատասխան ստորաբաժանումների միջև հաստատված համագործակցությունն ամրապնդելու և ընդարձակելու եղանակներն ու ուղիները։
ԼՂՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ ՀՀ արտաքին գործերի նախարարն այնուհետ հանդիպել է ԼՂՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի հետ։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play