Եթե ՖԱՖ-ը շարունակի հակաֆուտբոլային արարքներ դրսևորել, այլևս մարզադաշտ ոտք չի դնի. ՀՖՖ նախագահ


Եթե ՖԱՖ-ը շարունակի հակաֆուտբոլային արարքներ դրսևորել, այլևս մարզադաշտ ոտք չի դնի. ՀՖՖ նախագահ

  • 23-03-2016 17:04:59   | Հայաստան  |  Սպորտ

Իսկ ո՞վ է ասել, որ ՖԱՖ-ը հավաքականի երկրպագու է: ՖԱՖ-ը երկրպագու չէ, «Ֆուտբոլ +» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
 
-ՖԱՖ-ը դժգոհել է, որ ֆեդերացիան իրենց համար ֆիքսված տեղերի տոմսեր չի վաճառել, երբ այդ տեղերն ազատ են եղել: Ի՞նչն է արգելքի պատճառը:
 
-Ո՞րն է իրենց տեղը: Իրե՞նք են որոշում: Հավաքականի երկրպագուների համար, իրոք, ֆիքսված տեղ կա: Իսկ ո՞վ է ասել, որ ՖԱՖ-ը հավաքկաանի երկրպագու է: ՖԱՖ-ը երկրպագու չէ: Նրանք արհեստական և քաղաքական ինտրիգներ են սարքում: Նրանք եթե շարունակեն հակաֆուտբոլային արարքներ դրսևորել, մարզադաշտ այլևս ոտք չեն դնի: Նրանք ճանաչվելու են հակաֆուտբոլային մարդիկ և դուրս են մնալու: Մենք հեռարձակման իրավունքները վաճառել ենք: Նրանք իրավունք ունե՞ն իրենց լոգոները բերելու և անվճար գովազդելու: Կվճարեն, համապատասխան թույլտվություն կունենան՝ կանեն: Իրենք սովոր են ձրի տոմս ստանալ և վերավաճառել կամ ֆեդերացիայից 2000 դրամով վերցնել և 3000-ով վաճառել: Հիմա դա չկա՝ դժգոհո՞ւմ են:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play