Հանրային խորհրդի ցավակցագիրը Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ


Հանրային խորհրդի ցավակցագիրը Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ

  • 23-03-2016 18:47:43   | Հայաստան  |  Մշակույթ

Հայկական օպերային արվեստը կորցրեց իր վառ աստղերից մեկին: Կյանքից անժամանակ հեռացավ հայ օպերային երգիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:
Նա հայ և համաշխարհային օպերային արվեստի այն հեղինակավոր ներկայացուցիչներից էր, որը հպարտություն էր բերում ոչ միայն իր ազգին ու պետությանը, այլև բարձր էր գնահատվում մեր երկրի սահմաններից դուրս` ճանաչվելով 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը: Նրա ձայնը հնչում էր աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում ու համերգասրահներում՝ հիացնելով հայ և օտարազգի արվեստասերներին:
Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում անվանի երգչի հարազատներին, գործընկերներին ու նրա արվեստի երկրպագուներին, կիսում նրանց վիշտը:
 
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ 
Վազգեն Մանուկյան 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play