Հայկական կողմը ադրբեջանական գյուղերի և խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ չի բացել. ԼՂՀ ՊՆ


Հայկական կողմը ադրբեջանական գյուղերի և խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ չի բացել. ԼՂՀ ՊՆ

  • 24-03-2016 16:26:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը, տեղեկություն են տարածել թե իբր հայերը Նովռուզի նախօրեին և տոնական օրերին խոշոր տրամաչափի գնդացիրներով և ականանետերով զգալիորեն բարձրացրել են լարվածության աստիճանն առաջնագծում և կրակ են բացել սահմանամերձ գյուղերի ու քաղաքացիական անձանց նկատմամբ:
 
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին և երբեք հանդես չի գալիս նախահարձակի դերում: Ինչ վերաբերում է մարտի 19-ին և 20-ին ադրբեջանական բանակում արձանագրված վիրավորման դեպքերին, ապա ՊԲ-ն դրանց հետ առնչություն չունի: Դեպքի պատճառները պետք է փնտրել ադրբեջանական բանակում, որտեղ տիրում է ամենաթողության մթնոլորտ և ոչ կանոնադրային հարաբերություններ:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ ինչպես ցույց է տվել հակամարտության կարգավորման ավելի քան 20-ամյա պատմությունը, ադրբեջանական կողմն է պետական կարևորություն ունեցող տոների, կարևոր հանդիպումների նախօրեին գնում շփման գծում իրավիճակի սրման: Ավելին, նման ապատեղեկատվություններ տարածելով, հակառակորդ կողմը հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play