ԻՊ-ին վտարում են Պալմիրայից և Մոսուլից


ԻՊ-ին վտարում են Պալմիրայից և Մոսուլից

  • 24-03-2016 17:32:43   | Սիրիա  |  Հասարակություն

Սիրիական կառավարական ուժերը մտել են Պալմիրա, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից բռնագրավվել էր 2015 թվականի մայիսին: korrespondent.net-ի փոխանցմամբ` Պալմիրան ազատագրելու գործողությունները մեկնարկել էին նախորդ շաբաթ: Մարտի 23-ին հայտնի է դարձել, որ սիրիական կառավարական ուժերը բարձր դիրքեր են զբաղեցրել Պալմիրայի ծայրամասերում: Զինվորականները խոստացել են քաղաք մտնել մի քանի ժամվա ընթացքում:
 
Բացի այդ, այսօր Իրաքում սկսվել են Մոսուլն ահաբեկիչներից ազատագրելուն ուղղված գործողությունները: Իրաքի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մոսուլի որոշ արվարձաններում տեղակայված գյուղերի մի մասն անցել է բանակի վերահսկողության ներքո: 
Նշենք, որ փետրվարի վերջին Բաշար Ասադի բանակը վերահսկողության տակ է առել Հանասեր քաղաքը, որը գտնվում է Հալեպ քաղաք մտնող առանցքային ճանապարհի վրա:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play