ԻՊ հետ կապ ունենալու կասկածանքով Մալայզիայում ձերբակալվել է 15 մարդ


ԻՊ հետ կապ ունենալու կասկածանքով Մալայզիայում ձերբակալվել է 15 մարդ

  • 25-03-2016 12:13:24   |   |  Հասարակություն

Մալայզիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել է 15 մարդ, որոնց թվում եղել են ոստիկանության աշխատակիցներ և ինքնաթիռների սպասարկմամբ զբավող մեկ տեխնիկ: 
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` թագավորության վեց նահանգներում իրականացված խոշորամասշտաբ գործողոթյունների մանրամասների մասին պատմել է երկրի իրավապահ մարմինների ղեկավար Հալիդ Աբու Բաքարը: 
Նրա տեղեկացմամբ` ձերբակալվածների թվում 11տղամարդ և 4 կին. Վերջիններս Մալայզիայում ահաբեկչություններ նախապատրաստելու հրահանգները ստացել են Մուհամեդ Վանդիից: 
Օպերատիվ տվյալներով` Վանդին ներկայումս գտնվում է Սիրիայում և բարձր պաշտոն է զբաղեցնում ԻՊ կառուցվածքում: 
Հալիդ Աբու Բաքարը նաև պատմել է, որ ստուգումների ընթացքում հայտնաբերվել են պայթուցիկներ պատրաստելու համար նախատեսված քիմիական նյութեր, ինչպես նաև ֆինանասական ակտիվներ ահաբեկչական գործունեություն ծավալելու համար: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play