ՀՀ դատարաններն անվավեր կճանաչեն ՎՏԲ Հայաստան Բանկի հետ քաղաքացիների կնքած վարկային պայմանագրերը


ՀՀ դատարաններն անվավեր կճանաչեն ՎՏԲ Հայաստան Բանկի հետ քաղաքացիների կնքած վարկային պայմանագրերը

  • 25-03-2016 12:51:04   | Հայաստան  |  Տնտեսություն

Մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ դիմել են առաջին ատյանի դատարաններ` ՎՏԲ Հայաստան Բանկի հետ կնքած վարկային պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով: Հայցվորներն իրենց պահանջը հիմնավորել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 432 հոդվածով,որում ամրագրված է՝ Հոդված 432. Պարտավորության դադարելը կատարման անհնարինությամբ
 
1. Պարտավորությունը դադարում է կատարման անհնարինությամբ, եթե դա առաջացել է այնպիսի հանգամանքից, որի համար կողմերից որևէ մեկը պատասխանատու չէ: Այդ դեպքում պարտատերն իրավունք չունի պարտապանից պահանջել պարտավորության կատարում:
 
2. Պարտապանի կողմից պարտավորության կատարման անհնարինության դեպքում, որն առաջացել է պարտատիրոջ մեղքով, պարտատերն իրավունք չունի հետ պահանջել պարտավորությամբ իր կատարածը: Հայցվորները գտնում են, որ այն հանգամանքը , որ 2013 թ-ին Ադրբեջանի Հանրապետությունը դարձել է ՎՏԲ Հայաստան Բանկի փաստացի սեփականատերերից մեկը, անհնարին է դարձնում իրենց կողմից վարկերի սպասարկումը, քանի որ սպասարկելով վարկերն իրենք ակամայից ֆինանսական օգնություն են ցույց տալիս թշնամական պետությանը ,որն էլ իր հերթին կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:
 
Հայցվորները գտնում են` քանի որ ՎՏԲ Բանկն ինքն է վաճառել իր բաժնեմասը Ադրբեջանի հանրապետությանը, ապա տվյալ իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի բանկը և վարկառուներից վարկի գումարները պահանջելու իրավունք չունի: Ինչ կորոշի դատարանը միայն կարելի է կռահել , սակայն եթե դատարանն ի օգուտ ՎՏԲ Բանկի վճիռ կայացնի , ապա դա կնշանակի, որ Վճիռը կարձակվի Հայաստանի Հանրապետության անունից` հօգուտ Ադրբեջանի հանրապետության և դրանով իսկ ՀՀ Դատարանները կօրինականացնեն Ադրբեջանի հանրապետության կողմից ՀՀ-ում իրականացվող տնտեսական գործունեություն կոչվող թալանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play