ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերված խախտումների արդյունքում շրջակա միջավայրին հասցվել է 1.74 մլն.դր. ընդհանուր գումարի վնաս


ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերված խախտումների արդյունքում շրջակա միջավայրին հասցվել է 1.74 մլն.դր. ընդհանուր գումարի վնաս

  • 30-03-2016 12:28:06   | Հայաստան  |  Տնտեսություն

 
       
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 21-25.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.66 մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել 1.74 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:
 
 
 Մասնավորապես` 
 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
      Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված  ծառերի համար  հաշվարկվել է  735.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:     
       Ապօրինի ծառահատողին հայտնաբերման համար նյութերն ուղարկվել են ոստիկանության Ստեփանավանի բաժին: 
      Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 688.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 Հողերի պահպանության ոլորտ     
       Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:
      Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում:
      Հաշվառման և վերլուծության բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
   Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 4 ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է 400,0 հազ.դրամի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 117.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
  Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 108.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար  
     Երևանի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում հայտնաբերված               խախտումների  արդյունքում  առգրավվել է 30.0կգ /70 հատ/  <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն և << Երևանի թիվ 1 տուն ինտերնատ>> ՊՈԱԿ:
       Լոռու տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում հայտնաբերված               խախտումների  արդյունքում  առգրավվել է 20.0կգ /46 հատ/  <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Վանաձորի մանկատուն:
  Շիրակի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում  հատնաբերած ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 28.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավված   23 հատ <<կարաս>> տեսակի ձուկը հանձնվել է <<Գյումրու <<Երեխաների տուն>> ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 1 ձկնորսական ցանց:
  Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերած  ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0 հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 2.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված  ձկան ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150,0 հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 3.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 
 
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.4 մլն.դրամ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play