F-16 ամերիկյան կործանիչի ոչնչացման պատասխանատվությունը ստանձնել են թալիբները


F-16 ամերիկյան կործանիչի ոչնչացման պատասխանատվությունը ստանձնել են թալիբները

  • 30-03-2016 17:01:04   | Աֆղանստան  |  Միջազգային

«Թալիբան» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Աֆղանստանում F-16 ամերիկյան կործանիչի ոչնչացման պատասխանատվությունը: 
korrespondent.net-ի փոխանցմամբ`  զինյալները հայտարարել են, որ ամերիկյան ինքնաթիռը գնդակոծել են Բահրամում` այդպիսով սպանելով օդաչուին: 
 
Նշենք, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մամլո ծառայությունը թաքցրել է Բահրամում կործանված ինքնաթիռի լուրը և հաղորդել էր, թե «բացված կրակը չի եղել ինքնաթիռի կործանման պատճառ», և պատկան մարմինները կհետաքննեն ավիավթարի պատճառները: 
Մարտի 29-ին Պենտագոնից հաղորդել էին, Աֆղանստանի Բահրամ ավիաբազայում թռիչքի ընթացքում կործանվել է F-16 ամերիկյան կործանիչը, իսկ օդաչուն դուրս էր նետվել և նրան գտել են կոալիցիոն ուժերը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play