«Սպայկան» փորձել է թուրքական լոլիկի մեծ խմբաքանակ տանել Ռուսաստան


«Սպայկան» փորձել է թուրքական լոլիկի մեծ խմբաքանակ տանել Ռուսաստան

  • 31-03-2016 14:05:33   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայտնի է, որ այս տարվա հունվարի մեկից Ռուսաստանն արգելել է Թուրքիայից միրգ եւ բանջարեղեն ներկրել, եւ ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական ծառայությունը խիստ հսկողություն է իրականացնում սահմանին։
 
Հրապարակի տեղեկություններով, օրերս գյուղատնտեսական արտադրանքի փոխադրումներ իրականացնող հայկական խոշորագույն ընկերությունը՝ «Սպայկան», փորձել է թուրքական լոլիկի մեծ խմբաքանակ տանել Ռուսաստան, սակայն չի հաջողվել։ Ռուսաստանի սահմանային ծառայությունները հայտնաբերել են արգելված բեռը եւ կանգնեցրել են, բողոքելով Հայաստանի պետական մարմիններին։ Գյուղնախարարությունում այս տեղեկությունները չեն հաստատում, ասելով․ «Մենք նման տեղեկություն չունենք»։ Նույնը կրկնում են «Սպայկայում»։ Երվանդ անունով աշխատակիցը, որը երբեմն պատասխանում է մամուլի հարցերին, ասաց, որ ինքն զբաղվում է միայն տեղական արտադրանքի արտահանմամբ եւ նման ինֆորմացիա չունի։
 
Հիշեցում. Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական դաշնային ծառայությունը մարտի 3-ին հայտարարել է, որ մտահոգված են Եգիպտոսից, Ադրբեջանից եւ Հայաստանից մատակարարվող մրգի եւ բանջարեղենի ծավալների կտրուկ եւ կասկածելի աճով։ «Ռոսսելխոզնադզոռը» թվեր է բերում։ Հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից մոտ 1000 տոննա լոլիկ է ներկրվել Ռուսաստան, այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում լոլիկ ընդհանրապես չէր արտահանվել։ Ռուսաստանյան չինովնիկները կասկածներ ունեն, որ գյուղատնտեսական արտադրանքը կեղծ փաստաթղթավորմամբ բերվում է Թուրքիայից։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play