ԱՄՆ պետդեպն արձագանքել է ՄԽ համանախագահների մասին Ալիևի սադրիչ հայտարարությանը. «Արմենպրես»


ԱՄՆ պետդեպն արձագանքել է ՄԽ համանախագահների մասին Ալիևի սադրիչ հայտարարությանը. «Արմենպրես»

  • 31-03-2016 15:18:08   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը
Միացյալ  Նահանգների պետական դեպարտամենտն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին սադրիչ անվանելու մասին Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծառայության հարցին:
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, Պետդեպի մամլո ծառայությունը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու հարցում: «Որպես Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ­ն խորապես ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը հասնելու գործընթացում։ ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցության ավելի լայն շրջանակի դեպքում՝ հիմնված Հելսինկյան
սկզբունքների՝ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման վրա»,­ ասվում է պետդեպի պատասխանում։ 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play