ԱՄՆ-ն վերահաստատել է իր հավատարմությունը Թուրքիայի անվտանգությանը. Բարաք Օբամա


ԱՄՆ-ն վերահաստատել է իր հավատարմությունը Թուրքիայի անվտանգությանը. Բարաք Օբամա

  • 01-04-2016 13:26:58   | ԱՄՆ  |  Միջազգային

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թաիբ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում վերահաստատել է Վաշինգտոնի հավատարմությունը Թուրքիայի անվտանգության: 
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` նախագահները այդ մասին խոսել են Վաշինգտոնում միջուկային անվտանգության հարցերով գագաթանաժողովի շրջանակներում: 
«ԱՄՆ նախագահն ամերիկացի ժողովրդի անունից իր ցավակցություններն է հայտնել Էրդողանին կապված Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հետ և հաստատել ԱՄՆ-ի աջակցությունը Թուրքիայի անվտանգությանը` նշելով, որ համատեղ ջանքեր են պետք ահաբեկչության դեմ պայքարելու համար»,- ասված է Բ. Օբամայի վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Սպիտակ տունը նաև հաղորդել է, որ Բ. Օբաման և Ռ. Էրդողանը քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարի և նրա ոչնչացման ճանապարհների մասին
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play